event

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթ

  • 05 Մայիս , 2022
Սիրո՞ւմ ես ծրագրավորման խնդիրներ լուծել։ Մասնակցո՞ւմ ես ծրագրավորման հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթների։
 
Հրավիրում ենք մասնակցելու Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2022 թվականի հայաստանյան բաց մրցույթին, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:
 
Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Անցկացման վայրը՝ Հայ-Ռուսական համալսարան։
Անցկացման օրը՝ 2022թ. մայիսի 22։

Հաղթողները կստանան մրցանակներ։
 
Կազմակերպիչներ՝ Հայ-Ռուսական համալսարան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF), OneMarketData և CodeSignal
 
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը
https://forms.gle/mT5y44swAyqiEYA1A 
 
 
Հիշեցնենք, որ Վլադիմիր Եղիազարյանը Հայ-Ռուսական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիրն ու առաջին դեկանն էր։