event

ՌՀՀ-ում կկայանա Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթ 2026

  • 06 Մայիս , 2026
Սիրո՞ւմ ես ծրագրավորման խնդիրներ լուծել։ Մասնակցո՞ւմ ես ծրագրավորման հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթների։
 
Հրավիրում ենք մասնակցելու Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2026 թվականի հայաստանյան բաց մրցույթին, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին:

Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ: Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև ոչ ստանդարտ, որոնք կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում:

Այլս տարվա նորույթն այն է, որ մրցույթը բաղկացած կլինի 2 մասից։ Առաջին մասում կառաջարկվեն ալգորիթմական խնդիրներ, որի ընթացքում ինտերնետի հասանելիություն չի լինի։ Երկրորդ մասում կլինեն ոչ ստանդարտ խնդիրներ, որի ընթացքում ինտերնետը կլինի հասանելի։

Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
 
Անցկացման վայրը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
Անցկացման օրը՝ 2026թ. մայիսի 17
Հաղթողները կստանան մրցանակներ

Կազմակերպիչներ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան (RAU) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF)
 
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել հետևյալ հղումով >>: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 14-ը: