Բաց դռների օր 2026!
Մարտի 21-ին` ժամը 12:00, Ռուս-Հայկական համալսարանը հրավիրում է ավագ դպրոցների աշակերտներին և նրանց ծնողներին մասնակցելու բաց դռների օրվան:
Բաց դռների օրվա շրջանակներում ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու համալսարանի ղեկավարության հետ և ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Կներկայացվեն հայկական և ռուսական բաժանմունքների ընդունելության նոր կանոնները, մասնագիտությունների ցանկը, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պայմանները, աշխատանքային հեռանկարները, ինչպես նաև կտրվեն այլ օգտակար տեղեկություններ համալսարանական կյանքի վերաբերյալ:
Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը ավելին իմանալու և կատարելու ճիշտ ընտրություն:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով >>
Միջոցառման ծրագիր
12:00 - Հյուրերի ընդունելություն
12:00-12:45 – Միջոցառումներ գլխավոր մասնաշենքի նախասրահում
• մասնագիտությունների/ուսումնական ծրագրերի ցուցադրություն
• խորհրդատվություն Ընդունող հանձնաժողովի և Նախաբուհական կրթական կենտրոնի ներկայացուցիչների հետ
• ռուսաց լեզվի անվճար դասընթացների գրանցում
• ՌՀՀ-ում շրջայցի գրանցում
12:45 – Միջոցառումներ ՌՀՀ Մշակույթի տանը
• ՌՀՀ-ի մասին կարճամետրաժ տեսահոլովակի ցուցադրություն
• ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի ողջույնի խոսք
• ՌՀՀ ուսանողների երաժշտական ողջույն
• «Գուշակիր մասնագիտությունը» վիկտորինա, որի ընթացքում ակտիվ մասնակիցներին կհանձնվեն ՌՀՀ լոգոտիպով նվերներ
Հյուրասիրություն
Դիմորդների այցելություն համապատասխան ինստիտուտներ








