event

ՌՀՀ-ուկ կկայանա քրեական իրավունքի մեկօրյա ինտենսիվ դասընթաց

  • 06 Մայիս , 2026
Մայիսի 29-ին Ռուս-հայկական համալսարանում կկայանա Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի և Ռուս-հայկական համալսարանի կողմից համատեղ կազմակերպվող Քրեական իրավունքի մեկօրյա ինտենսիվ դասընթացը՝ նվիրված խափանման միջոցների կիրառման արդի մոտեցումներին և պաշտպանական մարտավարությանը։ Դասընթացի ծրագիրը >>
 
Դասընթացը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար և հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ տեսական գիտելիքներ, այլև ծանոթանալ քրեական իրավունքի գործնական կիրառությանը։
 
Ինչո՞ւ մասնակցել
Ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները ծանոթանան խափանման միջոցների կիրառման իրական պրակտիկային և արդի մարտահրավերներին։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն կալանքի կիրառման առանձնահատկությունները, դրա այլընտրանքային միջոցները, ինչպես նաև պաշտպանական արդյունավետ ռազմավարություններ՝ հիմնված գործնական փորձի վրա։ Մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծելու իրական դեպքեր և ստանալու մասնագիտական հարցերի պատասխաններ անմիջապես ոլորտի փորձառու ներկայացուցիչներից։
 
Ճանաչե՛ք մեր բանախոսներին
Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ․
•    Սերգեյ Մարաբյան- Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ի.գ.թ.
•    Անահիտ Առաքելյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
•    Սվետլանա Մկրտչյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, փաստաբան, 
•    Արեգ Յոլչյան- Կոնցեռն Դիալոգի իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
 
Ծրագրի օրակարգը
Մեկօրյա դասընթացի ընթացքում նախատեսված են հետևյալ թեմաները․
•    Առաջին հատվածում կքննարկվի կալանք խափանման միջոցի կիրառման առանձնահատկությունները, այնուհետև՝ տնային կալանքը որպես անազատության այլընտրանք և դրա հետ կապված արդի խնդիրները։
•    Օրվա ընթացքում առանձին ուշադրություն կդարձվի վարչական հսկողության ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև կանցկացվի հարցուպատասխան սեսիա՝ մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։
•    Երկրորդ հատվածում կքննարկվեն գրավը և պաշտոնավարման կասեցումը՝ որպես իրավունքների սահմանափակման գործիքներ, ինչպես նաև ավանդական խափանման միջոցների կիրառումը նոր օրենսդրական իրողությունների պայմաններում։
•    Դասընթացը կեզրափակվի զինվորական հսկողության թեմայով և գործնական առաջադրանքների քննարկմամբ։

Ինչպե՞ս դիմել
Դասընթացին մասնակցությունն անվճար է, սակայն մասնակիցներն ընտրվելու են իրենց ինքնակենսագրության (CV) և մոտիվացիոն նամակի հիման վրա, որոնք պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի նպատակ դաշտում նշելով «Քրեական իրավունքի դասընթաց» մինչև մայիսի 25-ը։ Նշենք, որ աշխատանքային փորձն այս ոլորտում պարտադիր չէ։
 
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով: