event

ՌՀՀ Միջազգային ուսանողական տարեկան գիտաժողով

  • 02 Փետրվար , 2026
2026թ. ապրիլի 20-23-ը Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա Միջազգային Տարեկան ուսանողական գիտաժողով:
 
Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
•    Մաթեմատիկա
•    Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
•    Ֆիզիկատեխնիկական գիտություններ
•    Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիո-հումանիտար գիտություններ՝
•    Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
•    Տնտեսական գիտություններ
•    Իրավաբանական գիտություններ
•    Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
•    Հոգեբանություն
•    Արևելագիտություն

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2026թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 20-ը ՌՀՀ-ի պաշտոնական կայքի հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՌՀՀ Գիտության բաժին կամ ուղարկել նամակները [email protected] էլ.հասցեին։
Կոնտակտային անձ՝ Մ.Ռ. Թադևոսյան