event

ՌՀՀ-ում կմեկնարկի միջբուհական «Ունիվերսիադա-2026»-ը

  • 17 Փետրվար , 2026
Փետրվարի 20-ին Ռուս-հայկական համալսարանում տեղի կունենա միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ի բացման հանդիսավոր արարողությունը։

Ունիվերսիադայի նպատակն է ստեղծել առանձնահատուկ բարեկամական մթնոլորտ, որտեղ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, ինչպես նաև մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների։

«Ունիվերսիադա-2026»-ը կմիավորի Հայաստանի 22 բուհ։ Մասնակիցները կմրցեն մարզական (ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, հրաձգություն, պտտաձողի ձգումներ, սեղանի թենիս, հեծանվասպորտ, վազք և շախմատ), մշակութային (պար, թատերական արվեստ, երգեցողություն, սոցիալական հոլովակ և ՈՒՀԱ) և ինտելեկտուալ («Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ։») մրցույթներում։

Նշենք, որ «Ունիվերսիադա»-ն անցկացվում է ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ։