event

ՌՀՀ-ում մեկնարկում է Բժշկական քրեական իրավունքի ամենամյա ձմեռային դպրոցը

  • 16 Փետրվար , 2026
Փետրվարի 20-ից Ռուս-Հայկական համալսարանում մեկնարկում է Բժշկական քրեական իրավունքի ամենամյա ձմեռային դպրոցը, որը կազմակերպվում է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից՝ ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի հետ համատեղ։
 
Ձմեռային դպրոցի շրջանակներում կքննարկվեն յատրոգեն հանցագործությունների համար քրեական պատասխանատվության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև օրգանների, հյուսվածքների և բջիջների փոխպատվաստման ոլորտում առաջացող կենսաէթիկական և քրեաիրավական հիմնախնդիրները։
 
Դասախոսություններով հանդես կգան ամբիոնի դասախոսները, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հրավիրված փորձագետները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողները։
 
Դպրոցի ավարտին մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր։
 
Դասախոսությունները գործնական ուղղվածություն ունեն, իսկ դասերը կանցկացվեն ինտերակտիվ ձևաչափով։ Աշխատանքային լեզուները՝ ռուսերեն և հայերեն։
 
Դպրոցի բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 17:00, հիմնական մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Ֆ․Տ․ Սարգսյանի անվան դահլիճում (Կապույտ դահլիճ)։
Գրանցումը՝ այստեղ >>