research
  • 17 Ապր
  • 2020

ՀՌՀ-Ն ԵՒ Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

    Համաձայնագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ալիխանյանի անվան լաբորատորիաի տնօրեն Անի Ապրահամյանը:

    Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
     
    Համաձայնագիրը ստորագրել են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը:
     
    Համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը տվյալների մշակման, մեքենական ուսուցման ալգորիթմների ստեղծման, ինչպես նաև տվյալագիտության բնագավառում մասնագետների պատրաստման ուղղությամբ կրթական և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
     
    Այդ նպատակով կողմերը պատրաստակամ են ներդնել ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություներ և հմտություններ: