research
  • 17 Ապր
  • 2020

Հայ-Ռուսական համալսարանը ներկայացրել է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ինժեներական լուծումը

    ՀՌՀ ինժեներական և գիտական թիմը ներկայացրել է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ինժեներական լուծումը և սպասում է արձագանքի նախարարության և կառավարության կողմից:

    Հայ-Ռուսական համալսարանի ինժեներական և գիտական թիմը ներկայացրել է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ինժեներական լուծումը և սպասում է արձագանքի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ կառավարության կողմից:

    Նշենք, որ մարտի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ նախարարությունը սկսում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրում՝ նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար։