- 20 Ապր
- 2023
ՀՌՀ-ում մեկնարկել է AINL 2023 միջազգային կոնֆերանսը
Ծրագիրը ներառում է ինչպես վարպետության դասեր և քննարկումներ, այնպես էլ դասախոսություններ և գործնական սեմինարներ աշխարհի առաջատար գիտահետազոտական ինստիտուտների և մասնավոր ընկերությունների գիտնականների ու մասնագետների հետ:
Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 20-ին մեկնարկել է Artificial Intelligence & Natural Language (AINL 2023) միջազգային կոնֆերանսը։
Կոնֆերանսը միավորել է տեքստի ինտելեկտուալ վերլուծության, խոսքի վերծանման տեխնոլոգիաների, տեղեկատվության որոնման, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտի մասնագետներին, ինչպես նաև դարձել է փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցություն հաստատելու հարթակ։
«Մեր համալսարանը պատրաստ է սերտ համագործակցության։ Եվ ինչու՞ չստեղծենք ասոցիացիա, որովհետև այսօր դա շատ կարևոր է»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։
Վերոնշյալ կոնֆերանսը կազմակերպել են Հայ-Ռուսական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վ.Պ. Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, Huawei Noah's Ark-ը և GO AI LAB-ը։
Նշենք, որ կոնֆերանսն ավարտվելու է ապրիլի 22-ին։ Ծրագիրը ներառում է ինչպես վարպետության (մաստեր կլասս) դասեր և քննարկումներ, այնպես էլ դասախոսություններ և գործնական սեմինարներ աշխարհի առաջատար գիտահետազոտական ինստիտուտների և մասնավոր ընկերությունների գիտնականների ու մասնագետների հետ: