- 13 Հոկ
- 2026
ՌՀՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանը զեկուցմամբ հանդես է եկել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովին
Գիտաժողովը նվիրված էր հայագիտության, մասնավորապես՝ հայ լեզվաբանության հիմնադիրներից մեկի՝ Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության ուսումնասիրմանն ու արժևորմանը։
Ռուս-Հայկական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը հոկտեմբերի 8–10-ը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը նվիրված էր հայագիտության, մասնավորապես՝ հայ լեզվաբանության հիմնադիրներից մեկի՝ Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության ուսումնասիրմանն ու արժևորմանը։ Քննարկվել են նրա կյանքի և գործունեության, հայոց լեզվի պատմության, ստուգաբանության, բարբառագիտության, պատմական քերականության, բառարանագրության և հայագիտության այլ ոլորտների հիմնահարցեր։
Գիտաժողովում «Աճառյանը՝ բարբառագետ» զեկուցմամբ հանդես է եկել նաև Գայանե Գևորգյանը։ Նրա մասնակցությունը կարևոր էր հայ բարբառագիտության արդի խնդիրների քննարկման, Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության ներկայացման և հայ լեզվաբանական ուսումնասիրությունների շրջանակում մասնագիտական երկխոսության ու համագործակցության զարգացման տեսանկյունից։







