research
  • 13 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում ընթանում է «SemioPolis. քաղաքի լեզուն արվեստի տարածքում» միջազգային գիտաժողովը

    Գիտաժողովը միավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականների ու հետազոտողների՝ քաղաքի՝ որպես բազմաշերտ մշակութային ֆենոմենի միջառարկայական քննարկման նպատակով։

    «SemioPolis. քաղաքի լեզուն արվեստի տարածքում» միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին Ռուս-Հայկական համալսարանում։
     
    Գիտաժողովը միավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականների ու հետազոտողների՝ քաղաքի՝ որպես բազմաշերտ մշակութային ֆենոմենի միջառարկայական քննարկման նպատակով։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում են քաղաքային միջավայրի սեմիոտիկան, քաղաքի արտացոլումը կինոյում, գրականությունում և նոր մեդիաներում, ինչպես նաև արվեստի դերը քաղաքային տարածքի մեկնաբանման գործում։

    Հանդիսավոր բացումից և պլենար նիստից հետո նախատեսված է թեմատիկ բաժանմունքների աշխատանքը։ Գիտաժողովի շրջանակում կանցկացվեն նաև «Քաղաքի սեմիոսֆերան. դասական կանոնից մինչև AI-նարատիվներ և փաբլիկ-արտ» խորագրով կլոր սեղան, առցանց բաժանմունքի հեռակա նիստեր՝ արտասահմանյան հետազոտողների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային ծրագիր։

    Գիտաժողովի արդյունքներով՝ զեկույցների նյութերը երաշխավորվելու են տպագրության ՌՀՀ-ի գրախոսվող գիտական պարբերականներում՝ Urbis et Orbis և Perspectiva Temporis։

    Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվում է Ռուս-Հայկական համալսարանի (Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտ, Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն) և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (Հումանիտար գիտությունների ինստիտուտ) համատեղ գիտակրթական նախագիծի՝ «FORUM GUMANITARIUM»-ի շրջանակներում։