research
  • 19 Նոյ
  • 2026

ՌՀՀ ուսանողներն ու աշխատակիցներն այցելել են Manukyan Brandy Factory

    Նման կրթական նախաձեռնությունները նպաստում են ակադեմիական կրթության և գործնական գործունեության միջև կապի ամրապնդմանը:

    Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի և զբոսաշրջության ամբիոնի ուսանողներն ու աշխատակիցներն նոյեմբերի 12-ին այցելել են Manukyan Brandy Factory՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով և աջակցությամբ։

    Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայկական գինեգործության պատմությանը, դարավոր ավանդույթներին և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գինու պատրաստման հիմնական փուլերին, արտադրական գործընթացի առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտում ավանդական մեթոդների և նորարարական մոտեցումների համադրմանը։

    Ձեռնարկություն այցը հնարավորություն է ընձեռել ուսանողներին ոչ միայն ընդլայնելու իրենց տեսական գիտելիքները, այլև պատկերացում կազմելու Հայաստանի գինեգործության ոլորտի գործնական առանձնահատկությունների մասին։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու արտադրության առանձնահատկություններին և երկրի տնտեսության ու զբոսաշրջային ներուժի զարգացման գործում դրա նշանակությանը։

    Նման կրթական նախաձեռնությունները նպաստում են ակադեմիական կրթության և գործնական գործունեության միջև կապի ամրապնդմանը, ընդլայնում ուսանողների մասնագիտական աշխարհայացքը և հնարավորություն տալիս արժեքավոր փորձ ձեռք բերելու՝ անմիջականորեն ծանոթանալով ոլորտի ձեռնարկությունների աշխատանքին։