research
  • 02 Հու
  • 2025

«Քաղաքացիական իրավունքի ավանդույթներն ու նոր հորիզոնները» կոնֆերանսի արդյունքում ՌՀՀ մագիստրանտը արժանացել է I աստիճանի դիպլոմի «Լավագույն հրապարակային ելույթ» անվանակարգում

    Ստելլա Ներսիսյանը հանդես է եկել «Անբարեխիղճ մրցակցությունը՝ կապված ապրանքային նշանի բացառիկ իրավունքի ձեռքբերման և օգտագործման հետ» թեմայով զեկույցով։ 

    Ռուս-Հայկական համալսարանի «Կորպորատիվ իրավաբան» մագիստրոսական ծրագրի II կուրսի ուսանող Ստելլա Ներսիսյանը «Քաղաքացիական իրավունքի ավանդույթներն ու նոր հորիզոնները» գիտագործնական համաժողովի շրջանակներում՝ «Գեղարվեստական և ճարտարագիտական գործունեության արդյունքների իրավունքը որպես գույքային իրավունքների քաղաքացիական շրջանառության կազմակերպման գործիք» խորագրով բաժնում հանդես է եկել «Անբարեխիղճ մրցակցությունը՝ կապված ապրանքային նշանի բացառիկ իրավունքի ձեռքբերման և օգտագործման հետ» թեմայով զեկույցով։ 

    Աշխատությունում քննարկվում են մրցակցության սահմանափակման նպատակով ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի չարաշահման, ինչպես նաև բարեխիղճ իրավատերերի բացառիկ իրավունքների պաշտպանության խնդիրները։ Վերոնշյալ գիտահետազոտական աշխատանքի գիտական ղեկավարն է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն, ավագ դասախոս, ի.գ.թ. Մարիաննա Քալաշյանը: 

    Մրցույթի արդյունքներով Ներսիսյան Ստելլան արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի «Լավագույն հրապարակային ելույթ» անվանակարգում:

    Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի (Եկատերինբուրգ) կողմից ապրիլի 23-ին։