research
  • 20 Փետ
  • 2026

ՌՀՀ-ում կքննարկեն կրիպտոարժույթներ և թվային ակտիվներ

    Փետրվարի 26-ին` ժամը 15:00-ին, Մեծ կոնֆերանս դահլիճում տեղի կունենա «Կրիպտոարժույթներ և թվային ակտիվներ. կարգավորում, տեխնոլոգիաներ և ֆինանսների ապագան» խորագրով կլոր սեղան։

    Փետրվարի 26-ին` ժամը 15:00-ին, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում (6-րդ հարկ, nոր մասնաշենք) տեղի կունենա «Կրիպտոարժույթներ և թվային ակտիվներ. կարգավորում, տեխնոլոգիաներ և ֆինանսների ապագան» խորագրով կլոր սեղան։

    Կլոր սեղանը նվիրված կլինի կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև թվային ակտիվների կարգավորման արդիական հարցերին՝ Հայաստանում և միջազգային մակարդակում։

    Միջոցառումը կմիավորի ակադեմիական համայնքի, կարգավորող մարմինների, ֆինտեխ արդյունաբերության, ՏՏ ձեռնարկատերերի, իրավաբանների և ուսանողների ներկայացուցիչներին՝ թվայինացման համատեքստում ֆինանսական համակարգի վերափոխման վերաբերյալ բաց երկխոսության համար։

    Քննարկման հիմնական թեմաներ՝
    📌 Կրիպտոարժույթների կարգավորման մոտեցումները Հայաստանում, ԵԱՏՄ-ում և այլ իրավասություններում
    📌 Կենտրոնական բանկերի և վերահսկող մարմինների դերը։
    📌 Կրիպտոարժույթների և թվային ակտիվների շուկաների գլոբալ միտումները։
    📌 Բլոկչեյնի գործնական կիրառումը ֆինանսներում, բիզնեսում և պետական հատվածում
    📌 Համապատասխանություն, AML/KYC և ներդրողների պաշտպանություն
    📌 Կրիպտո/Բլոկչեյն/Ֆինտեխ ոլորտում կրթության և վերապատրաստման հեռանկարներ
     
    Միջոցառումը կազմակերպվում է Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի կողմից՝ Payin ընկերության հետ համագործակցությամբ, որը Incore Armenia-ի դուստր ձեռնարկությունն է։