- 20 Փետ
- 2026
ՌՀՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանի հոդվածը հրապարակվել է միջազգային Dialectologia ամսագրում
Հոդվածում ներկայացվում է հայերենի բարբառների քարտեզագրման արդի վիճակը:
«Scopus» միջազգային հեղինակավոր շտեմարանում ընդգրկված «Dialectologia» (Q3) գիտական ամսագրի 36-րդ համարում (2026 թ., հունվարի 30) լույս է տեսել Ռուս-հայկական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանի «Mapping Armenian Dialects: State of the Arts» վերնագրով հոդվածը։
Հոդվածում ներկայացվում է հայերենի բարբառների քարտեզագրման արդի վիճակը, ամփոփվում են նախորդ հետազոտությունները, քննության են առնվում մեթոդաբանական մոտեցումները և ուրվագծվում հետագա ուսումնասիրությունների հնարավոր ուղղությունները։ Աշխատությունն անդրադառնում է ինչպես հայ բարբառագիտության ավանդույթներին, այնպես էլ ժամանակակից լեզվաբանական և քարտեզագրական գործիքակազմի կիրառման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը համահայկական բարբառագիտական ատլասի ստեղծման գործընթացում։
Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/QCktl







