- 20 Նոյ
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են DigiTec-2026-ի պանելային քննարկմանը
Մասնակիցները քննարկել են գաղտնի տեղեկատվության և առևտրային գաղտնիքի պաշտպանության իրավական կարգավորման արդիական խնդիրները:
DigiTec 2026-ի շրջանակում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված առևտրային գաղտնիքի, գաղտնի տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների իրավական պաշտպանությանը։
Միջոցառմանը Ռուս-Հայկական համալսարանը ներկայացրել են Իրավունքի ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ., քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ավագ դասախոս Մարիաննա Քալաշյանը և նույն ամբիոնի դասախոս Դիանա Բարսեղյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի մասնագետներ։
Մասնակիցները քննարկել են գաղտնի տեղեկատվության և առևտրային գաղտնիքի պաշտպանության իրավական կարգավորման արդիական խնդիրները՝ հատուկ ուշադրություն դարձնելով գաղտնիության պահպանման համաձայնագրերին (NDA), մրցակցության սահմանափակման համաձայնագրերին (Non-Compete Agreements) և այլ պայմանագրային մեխանիզմներին։ Քննարկման նպատակն էր բացահայտել գործող օրենսդրության բացերը և նախանշել դրա կատարելագործման հնարավոր ուղիները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպությունների շահերի պաշտպանության և աշխատողների իրավունքների պահպանման միջև հավասարակշռություն ապահովելու համար։







