- 23 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում քննարկել են հաշմանդամության ժամանակակից մոտեցումներն ու ներառական միջավայրի ձևավորումը
Որպես բանախոս հանդես է եկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Արմինե Մելիքյանը։
«Հաշմանդամության ժամանակակից մոտեցումները. էթիկա և ներառական միջավայր» թեմայով հանդիպումը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 23-ին։
Որպես բանախոս հանդես է եկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Արմինե Մելիքյանը։ Մասնակիցները քննարկել են հաշմանդամության սոցիալական և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները, հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը, ինչպես նաև հոգեբանների և կառավարման ոլորտի մասնագետների դերը ներառական, մատչելի և խտրականությունից զերծ միջավայրի ձևավորման գործում։
Թրենինգ-քննարկումը կազմակերպել են Ռուս-Հայկական համալսարանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը՝ դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։
Նշենք, որ այս նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 20-ին ՌՀՀ-ում տեղի է ունեցել նաև «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով հանդիպում՝ կույր և թույլ տեսնող անձանց իրավունքների հարցերով փորձագետ Սիփան Ասատրյանի մասնակցությամբ (մանրամասն՝ հղումով >>)







