research
  • 01 Նոյ
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանը և H3C Technologies-ը քննարկել են թվային նորարարության ոլորտում համագործակցության հեռանկարները

    H3C-ի ներկայացուցիչները հետաքրքրված էին ՀՌՀ գիտակրթական ծրագրերի լայն շրջանակով։

    Հոկտեմբերի 30-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի և «H3C Technologies» միջազգային կորպորացիայի պատվիրակության աշխատանքային հանդիպումը։

    Աշխատանքային այցի նպատակն էր քննարկել թվային նորարարության ոլորտում ՀՌՀ-ի և H3C Technologies կորպորացիայի միջև փոխշահավետ համագործակցության ոլորտները։ H3C-ի ներկայացուցիչները հետաքրքրված էին ՀՌՀ-ում իրականացվող գիտական և կրթական ծրագրերի լայն շրջանակով, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների, այդ թվում՝ Huawei-ի հետ իրականացվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացիկ համատեղ նախագծերով։

    Բացի այդ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անլար Wi-Fi ցանցերի նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային բազմաֆունկցիոնալ սալիկների նոր տեսակի ձեռքբերումը։

    Ավարտելով աշխատանքային հանդիպումը, կողմերը վստահություն հայտնեցին, որ ՀՌՀ-ն և H3C Technologies կորպորացիան ունեն բազմաթիվ հեռանկարային ուղիներ՝ փոխշահավետ պայմաններով հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)