research
  • 22 Ապր
  • 2022

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

    Նամականիշի մարումն տեղի ունեցավ ապրիլի 22-ին Հայ-Ռուսական համալսարանում։

    2022 թվականի ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
     
    Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

    220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (1922-2018թթ.):
     
    Նամականիշի խորապատկերին ներկայացված է Երևանի պետական համալսարանը, որտեղ Սերգեյ Համբարձումյանը 1977-1991 թթ. եղել է ռեկտոր: