- 22 Ապր
- 2026
ՌՀՀ դասախոս Յուրի Այրապետյանը հանդես է եկել «Ռուսական իրավունքը արդի փուլում» միջազգային համաժողովում
Լիագումար նիստը նվիրված էր «Իրավաբանական գիտության և պրակտիկայի սոցիալական վեկտորը՝ որպես մարդու և հասարակության բարեկեցության պայման» թեմային։
Ռուս-հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Յուրի Այրապետյանը մասնակցել է ապրիլի 16-ին Ռոստովում կայացած «Ռուսական իրավունքը արդի փուլում» XIX միջազգային գիտագործնական համաժողովի լիագումար նիստին։
Լիագումար նիստը նվիրված էր «Իրավաբանական գիտության և պրակտիկայի սոցիալական վեկտորը՝ որպես մարդու և հասարակության բարեկեցության պայման» թեմային։
Նիստի շրջանակներում Յուրի Այրապետյանը հանդես է եկել զեկույցով՝ «Էլեկտրոնային առևտրի ոլորտում դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը․ սպառողական էքստրեմիզմի ֆենոմենը մարքեթփլեյսներում» թեմայով։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր Ռոստովի պետական տնտեսական համալսարանի կողմից։







