- 22 Ապր
- 2026
ՌՀՀ միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է Մոսկվայում անցկացված «Բլիշչենկովյան ընթերցումներ» միջազգային կոնգրեսին
Կոնգրեսի շրջանակներում Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցեց «Միջազգային իրավունքը՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմք» կլոր սեղանի քննարկմանը։
Ռուս-հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցել է «Կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և էկոլոգիական չափումների միջև հավասարակշռության պահպանման միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով «Բլիշչենկովյան ընթերցումներ» XXII միջազգային կոնգրեսին, որը կազմակերպվել էր Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից ապրիլի 18-ին Մոսկվայում։
Կոնգրեսի շրջանակներում Վլադիմիր Հովհաննիսյանը մասնակցեց «Միջազգային իրավունքը՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմք» կլոր սեղանի քննարկմանը։
Նշենք, որ կոնգրեսը համախմբել էր առաջատար գիտնականների, պրակտիկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդ հետազոտողների՝ դառնալով հարթակ փոփոխվող համաշխարհային կարգի համատեքստում միջազգային իրավական համակարգի հիմնական փոփոխությունները քննարկելու համար։







