- 19 Հու
- 2026
Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Հոջսոնը վարեց սեմինար ՌՀՀ-ում
Գիտական սեմինարը նվիրված էր լեզվաբանական ուսումնասիրություններին և մերձկովկասյան խոսակցական լեզվային տարբերություններին:
Միջազգային գիտական սեմինար՝ նվիրված լեզվաբանական ուսումնասիրություններին և մերձկովկասյան խոսակցական լեզվային տարբերություններին, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում հունվարի 9-ին: Սեմինարի հյուրը և գլխավոր զեկուցողը Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր հայագետ Քեթրին Հոջսոնն էր։
Սեմինարը վերաբերում էր Դաղստանի Ղարաբաղլի խոսվածքի յուրահատկություններին և Ղարաբաղի բարբառի հետ ունեցած ընդհանրություններին: Ըստ Հոջսոնի՝ նման խոսվածքների նկատմամբ գիտական հետաքրքրությունները կարևոր են լեզվաբանական տիպաբանության, պատմական լեզվաբանության և լեզվական տարբերակների պահպանման համատեքստում։
Քեթրին Հոջսոնի հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է: Նա զբաղվում է լեզվագիտությամբ, լեզվաբանական տիպաբանությամբ, պատմական լեզվաբանությամբ և բարբառագիտությամբ, այդ թվում՝ լեզվական տարբեր խմբերի եզակի դրսևորումներով։
Նշենք, որ սեմինարը կազմակերպել էր ՌՀՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը:







