research
  • 10 Օգո
  • 2023

ՀՌՀ ուսանող Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի XXX Մաթեմատիկական օլիմպիադայում

    Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե և 4 արծաթե մեդալ։ 

    Հայ-Ռուսական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուղղության 4-րդ կուրսի ուսանող Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը կայացած XXX Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայի արդյունքներով (International Mathematics Competition): 

    Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե և 4 արծաթե մեդալ։ 

    Այս տարի վերոնշյալ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 70 համալսարանների 393 ուսանողներ: Ուսանողները պետք է լուծեին 6 խնդիր 5 աստղագիտական ժամում (ընդհանուր 12 առաջադրանք), որոնք ներառել են մաթեմատիկական վերլուծության, գծային և վերացական հանրահաշվի, ֆունկցիոնալ վերլուծության, անալիտիկ երկրաչափության, կոմբինատորիկայի և թվերի տեսության հարցեր:

    Նշենք, որ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան անցկացվում է 1994թ․-ից։