research
  • 07 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում կկայանա «Իրավունք և գինի. In vino veritas!» գիտագործնական սեմինարը

    Սեմինարը տեղի կունենա ապրիլի 17-ին`ժամը 10:00, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում:

    Ապրիլի 17-ին` ժամը 10:00, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում կկայանա «Իրավունք և գինի. In vino veritas!» գիտագործնական սեմինարը:

    Մասնակիցները կքննարկեն գինեգործության ոլորտի հիմնական իրավական հարցերը՝ սկսած գինու՝ որպես քաղաքացիական իրավունքների օբյեկտի կարգավիճակից և արտադրության ու շրջանառության կարգավորումից մինչև մտավոր սեփականության պաշտպանություն, ներդրումային ռիսկեր, թվային հետագծելիություն, ինչպես նաև իրավակիրառման և պատասխանատվության հիմնախնդիրներ գինեգործության ոլորտում։

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի և Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի կողմից:
     
    Աշխատանքային լեզու` ռուսերեն։