- 24 Հու
- 2026
Հունվարի 24-ը՝ Կրթության միջազգային օր
Դասախոսները, գիտաշխատողները և ուսանողները համատեղ ջանքերով նպաստում են գիտության, կրթության և երկրի զարգացմանը։
Կրթությունը գիտելիքի փոխանցման գործընթացից առավել է․ այն կայուն զարգացման հիմքն է, հասարակական առաջընթացի առանցքային շարժիչ ուժը և ժամանակակից հասարակություն ձևավորելու կարևորագույն միջոցը։ Կրթության շնորհիվ են բացվում նոր հնարավորություններ, պահպանվում մշակութային ժառանգությունը և ձևավորվում ապագան։
Մեր համալսարանը կրթական և գիտական այն միջավայրն է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ավանդույթն ու նորարարությունը, ակադեմիական խորությունն ու շարունակական զարգացման ձգտումը։ Դասախոսները, գիտաշխատողները և ուսանողները համատեղ ջանքերով նպաստում են գիտության, կրթության և երկրի զարգացմանը։
Այս օրը խորին երախտագիտություն եմ հայտնում կրթության ոլորտում իրենց նվիրումով աշխատող բոլոր անձանց, ովքեր անդադար ձգտում են գիտելիքի, խրախուսում են քննադատական մտածողությունը և հավատում են կրթության դերին հասարակության առաջընթացում։
Թող գիտելիքի և ինքնաճանաչման ձգտումը մշտապես ուղեկցի մեր գործունեությանը։
Շնորհավոր Կրթության միջազգային օրը։
ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան







