- 24 Նոյ
- 2025
Գորկու անվան գրական ինստիտուտում կայացած համառուսաստանյան համաժողովում ելույթ ունեցավ ՌՀՀ դասախոս Նաիրա Իսկանդարյանը
Նաիրա Իսկանդարյանը հանդես է եկել «Նովելայի ժանրի ձևավորումը և զարգացումը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության մեջ» զեկուցմամբ
ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Նաիրա Իսկանդարյանը նոյեմբերի 12-ին մասնակցել է Մոսկվայի՝
Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված «Պատճառականություն և էվոլյուցիա XIX դարի երկրորդ կեսի - XX դարի սկզբի գրական գործընթացում» համառուսաստանյան և միջազգային գիտագործնական գիտաժողովին։
Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված «Պատճառականություն և էվոլյուցիա XIX դարի երկրորդ կեսի - XX դարի սկզբի գրական գործընթացում» համառուսաստանյան և միջազգային գիտագործնական գիտաժողովին։
Նաիրա Իսկանդարյանը հանդես է եկել «Նովելայի ժանրի ձևավորումը և զարգացումը 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության մեջ» զեկուցմամբ, որտեղ ռուսական լսարանին հանգամանալի կերպով ներկայացրել է Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունը և նրա ազդեցույթունը փոքր արձակի ձևավորման ու կայացման վրա արևմտահայ գրականության մեջ։
Նշենք, որ միջոցառումը նվիրված էր Վ.Մ. Գարշինի 170-ամյակին, Ա.Պ. Չեխովի 165-ամյակին և ակադեմիկոս Պ.Ն. Սակուլինի «Գրական պատմության սինթետիկ կառուցում» աշխատության հրատարակման 100-ամյակին։







