- 19 Մար
- 2026
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները կայցելեն ՌՀՀ
Բանախոս. Իտո Իդոմու, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդատու:
Մարտի 23-ին` ժամը 13:00-ին, Պյոտրովսկու անվան լսարանում (ՌՀՀ նոր շենք, 7-րդ հարկ) կանցկացվի միջոցառում, նվիրված ՀՀ-ում Ճապոնիայի պաշտոնական զարգացման աջակցության (ODA) ռազմավարության հիմնական ասպեկտներին և արդյունքներին։
Բանախոս. Իտո Իդոմու, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդատու (ներկա է լինելու նաև դեսպանության քարտուղար Մեգումի Ջիմբոն): Հանդիպման ընթացքում կքննարկվեն պաշտոնական զարգացման աջակցության էությունն ու նշանակությունը, ինչպես նաև կներկայացվեն ՀՀ-ում իրականացված նախագծերը։
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի "Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության" ամբիոնի կողմից։







