research
  • 18 Մար
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին ուսումնական գործընթացում և հոգեբանական պրակտիկայում նորարար տեխնոլոգիաների և հոգեֆիզիոլոգիական գործիքակազմի կիրառման հնարավորությունները

    Միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու կրթական գործընթացի և գիտական հետազոտությունների որակի բարձրացման ուղիները նորարարական մեթոդների և ժամանակակից գործիքների միջոցով։

    «Նորարարական տեխնոլոգիաների և հոգեֆիզիոլոգիական գործիքակազմի կիրառման հնարավորությունները ուսումնական գործընթացում և հոգեբանական պրակտիկայում» թեմայով կլոր սեղանը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում մարտի 18-ին։
     
    Միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ քննարկելու կրթական գործընթացի և գիտական հետազոտությունների որակի բարձրացման ուղիները նորարարական մեթոդների և ժամանակակից գործիքների միջոցով։

    Մասնակիցները վերլուծեցին մարդու հոգե-էմոցիոնալ վիճակի ուսումնասիրման և գնահատման ժամանակակից հոգեֆիզիոլոգիական ու հոգեբանական մոտեցումները, թվային և իմերսիվ տեխնոլոգիաների (վիրտուալ իրականություն, արհեստական բանականություն, նեյրոինտերֆեյսներ) կիրառումը կրթության և հոգեթերապիայի մեջ, ինչպես նաև ակտիվության, հույզերի և սթրեսի ցուցանիշների մոնիթորինգի մեթոդները ուսումնական և մասնագիտական միջավայրում։

    Նշենք, որ միջոցառման կազմակերպիչը հանդիսացել է ՌՀՀ հոգեբանության ամբիոնը, իսկ համակազմակերպիչներն էին՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (Պ. Լումումբայի անվան), Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանը, ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, ՌՀՀ Առաջադեմ ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնը, Նեյրոգիտությունների միջազգային ակադեմիան, Հայաստանի հոգեբանների միությունը։