- 18 Մար
- 2026
ՌՀՀ-ի տնտեսագետ-գիտնականները ելույթ են ունեցել Մոսկվայում պրոֆեսոր Դմիտրի Սորոկինի հիշատակին նվիրված համաժողովում
Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են «Սոցիալական և տնտեսական զարգացման ցիկլեր և ճգնաժամեր. մտադրությունների ըմբռնման և ռազմավարության խնդիրներ» XII համառուսաստանյան գիտագործնական համաժողովին:
Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են «Սոցիալական և տնտեսական զարգացման ցիկլեր և ճգնաժամեր. մտադրությունների ըմբռնման և ռազմավարության խնդիրներ» XII համառուսաստանյան գիտագործնական համաժողովին, որը նվիրված էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դմիտրի Սորոկինի հիշատակին։ Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 6-ին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հենքի վրա։
Համաժողովի հյուրերն ու բանախոսները քննարկել են ցիկլերի ուսումնասիրման մեթոդաբանությունը, կապիտալի վերափոխումը, պատժամիջոցների ազդեցությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։
ՌՀՀ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը հանդես է եկել զեկույցով՝ նվիրված գլոբալ տուրբուլենտության պայմաններում մակրոտնտեսական կարգավորման մոտեցումների ճգնաժամին։ Հետազոտությունը պատրաստվել է ՌՀՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ համատեղ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները նոր աշխարհաքաղաքական իրականության պայմաններում» թեմայով գիտական նախագծի շրջանակում (գիտական նախագիծ № 24SSAH-5B004))։
Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի առաջատար գիտաշխատողները ներկայացրել են 4 գիտական զեկույց, որոնցից 2-ը պատրաստվել են պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ համատեղ։
- ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան, ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Պետրոսյան և ավագ գիտաշխատողներ՝ տնտեսագիտության թեկնածուներ Անդրանիկ Մարգարյան և Զինավարդ Պապյան՝ «Ճգնաժամը որպես տնտեսական ներուժի վերագնահատման պատճառ. Հայաստանի տնտեսության հետցիկլային վերափոխման վերլուծության մոտեցումներ»։
- ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան, ավագ դասախոսներ՝ տնտեսագիտության թեկնածուներ Գարիկ Պետրոսյանը և Հեղինե Պետրոսյան, ավագ գիտաշխատող՝ տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Մարգարյան՝ «Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժերի վերափոխումը նոր աշխարհաքաղաքական իրականությունում. կառուցվածքային վերլուծություն»։
- Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարսիկ Տիգրանյան և ասիստենտ Լևոն Մանուկյան՝ «ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության էվոլյուցիան կայուն տնտեսական աճի ապահովման գործում՝ աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում»։
- Ավագ դասախոս Լիլիա Նաշիկյան և ասիստենտ Էլեն Շմավոնյան՝ «ՀՀ կենտրոնական բանկի հակաճգնաժամային քաղաքականությունը արտաքին և ներքին ցնցումների պայմաններում»։
Նշենք, որ զեկույցները պատրաստվել են ՀՀ ԲԿԳԿ կողմից ֆինանսավորվող հետևյալ գիտական նախագծերի շրջանակում՝ 24SSAH-5B038 «2020-2023 թթ. հետո Հայաստանի տնտեսության ներուժի փոփոխության մակրոտնտեսական գնահատում՝ հնարավորություններ և սպառնալիքներ», 25RG-5B184 «Կայուն տնտեսական աճի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում՝ նոր աշխարհաքաղաքական իրականության պայմաններում» և 25YR-5B032 «ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը փոփոխված տնտեսական ներուժի և նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»։






