- 20 Փետ
- 2026
ՌՀՀ իրավագիտության ուսանողները հաղթել են Ջեսափի անվան ազգային փուլում
Ազգային փուլում առաջին տեղը գրավելուց հետո ՌՀՀ թիմը կներկայացնի Հայաստանը Jessup միջազգային փուլում։
Ռուս-Հայկական համալսարանի «Իրավագիտություն» ուղղության ուսանողական թիմը հաղթող է ճանաչվել Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթի (Jessup–2026) ազգային փուլի արդյունքներով։
Մրցույթը համարվում է աշխարհում ամենախոշոր ուսանողական մրցույթը միջազգային իրավունքի ոլորտում։ Մասնակիցները մոդելավորում են դատական գործընթացը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և այլ միջազգային դատական ատյաններում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր իրավաբանական դպրոցների թիմեր։ Ազգային փուլի արդյունքներով հաղթող թիմը ստանում է իր երկիրը ներկայացնելու իրավունք միջազգային փուլում։
Այս տարի ՌՀՀ-ն ազգային փուլում ներկայացրել են մագիստրատուրայի I կուրսի ուսանողներ Դավիթ Մլքեյանն ու Ալեքս Մկրտչյանը, ինչպես նաև IV կուրսի ուսանողուհիներ Քրիստինա Ավետիսյանը և Միլենա Գևորգյանը։ Թիմի մարզիչն է եղել ասպիրանտ Միքայել Արշակյանը։
Ազգային փուլում առաջին տեղը գրավելուց հետո ՌՀՀ թիմը կներկայացնի Հայաստանը Jessup միջազգային փուլում։ Բացի այդ, Դավիթ Մլքեյանն արժանացել է մրցույթի լավագույն բանախոսի անհատական մրցանակին։







