- 27 Մայ
 - 2022
 
Կորեա հիմնադրամի մոսկովյան գրասենյակի տնօրեն Իմ Չորուն այցելել է ՀՌՀ
Այցը տեղի է ունեցել Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
	Մայիսի 27-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ Կորեա հիմնադրամի մոսկվայի գրասենյակի (Korea Foundation) տնօրեն Իմ Չորուի և կորեերենի դասախոս Յոն Մունի հանդիպումը ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի և ՀՌՀ պրոռեկտոր, Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանի հետ։
	 
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները, կորեական բուհերի և գործընկերների հետ ինստիտուցիոնալ փոխգործակցության ուղիները, ինչպես նաև ՀՌՀ-ում արդեն գործող «Կորեագիտության» ուղղության զարգացումը։
	 
Նշենք, որ Կորեա հիմնադրամի մոսկովյան գրասենյակի տնօրեն Իմ Չորուի այցը տեղի է ունեցել Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։