research
  • 02 Մար
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանում նշվել է համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի 90-ամյակը

    Հայ-Ռուսական համալսարանում մարտի 2-ին նշվել է ականավոր գիտնական, ՀՌՀ-ի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի 90-ամյա հոբելյանը։

    Հայ-Ռուսական համալսարանում մարտի 2-ին նշվել է ականավոր գիտնական, ՀՌՀ-ի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի 90-ամյա հոբելյանը։ Կեսօրին ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմերը, ուսանողները՝ ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ խոնարհել նշանավոր գործչի շիրիմին։ 

    Այնուհետև՝ Հայ-Ռուսական համալսարանի բակում՝ Լևոն Մկրտչյանի պատվին տեղադրված հուշատախտակի մոտ, տեղի է ունեցել պոեզիայի երեկո, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Լևոն Մկրտչյանի ընկերները և գործընկերները։ 

    «Լևոն Մկրտչյանը խորը հետք է թողել գրականության մեջ․ապահովել է հայ գրականության թարգմանությունը հայերենից ռուսերեն։ Մենք շնորհակալ ենք նրան Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համար, քանի որ նա ոչ միայն առաջին ռեկտորն էր, այլ նաև համալսարանի առաջին հիմնաքարը դնողը»,- իր ելույթում նշել է Արմեն Դարբինյանը։ 

    Իր հերթին՝ ՀՌՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Տոնականյանն ընդգծել է, որ ուսանողների համար կարևոր է իմանալ այսպիսի մեծանուն մարդու մասին ոչ միայն այն պատճառով, որ նա հսկայական ներդրում է ունեցել հայոց պատմության, մշակույթի և գիտության մեջ, այլ նրա համար, որ նա 1999թ․-ին պարտավորվել է հասնել մեր համալսարանի զարգացմանը։ «Նա հիմք է դրել այն կրթությանը և արժեքներին, որոնք մենք այսօր հարգում ենք, և ուսանողները դա հասկանում են: Մեզ միշտ պատմել են ՀՌՀ-ի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի դերի մասին»,- ասել է նա։

    Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանը (1933-2001թթ․) անվանի գրող, գրականագետ, գրական թարգմանության տեսաբան և հռետոր էր։ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (1983թ.), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1981թ.), ՀԽՍՀ գրողների միության (1978թ.) և Հայաստանի գրողների միության (1993 թ.) գրական մրցանակների դափնեկիր։ Նա 35 գրքի հեղինակ է։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հրատարակվել է 82 գիրք։ Հրատարակել է հայ պոեզիայի 9 անթոլոգիական ժողովածու հայերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով։
     
    Կարդացեք նաև՝