- 01 Մայ
- 2026
ՌՀՀ ուսանողներն ու ասպիրանտները մասնակցել են «Լոմոնոսով 2026» միջազգային գիտաժողովին
«Լոմոնոսով 2026» միջազգային գիտաժողովի աշխատանքներն անցկացվել են 44 սեկցիաներում:
Ռուս-հայկական համալսարանի ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները զեկույցներով հանդես են եկել «Լոմոնոսով 2026» միջազգային գիտաժողովում։ Գիտաժողովը տեղի է ունեցել ապրիլի 10-25-ը՝ Մոսկվաում։
«Լոմոնոսով» գիտաժողովի հիմնական նպատակն է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների ստեղծագործական ակտիվության զարգացումը, նրանց ներգրավումը ժամանակակից գիտության արդիական խնդիրների լուծմանը, միասնական միջազգային գիտակրթական տարածքի պահպանումն ու զարգացումը, ինչպես նաև ապագա գործընկերների միջև կապերի հաստատումը։
Նշենք, որ «Լոմոնոսով 2026» միջազգային գիտաժողովի աշխատանքներն անցկացվել են 44 սեկցիաներում, որոնք ընդգրկում էին ժամանակակից հիմնարար և կիրառական գիտության հիմնական ուղղությունները։







