- 18 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել են պետական ակտիվների կառավարման ժամանակակից մոտեցումները
Բանախոսը Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանն էր։
Նոյեմբերի 18-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանի հետ։
Դավիթ Թավադյանը հանդես է եկել «Պետական ակտիվների կառավարում» (State Asset Management) թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով պետական գույքի գնահատման և կառավարման ժամանակակից մոտեցումները, միջազգային փորձը և Հայաստանում պետական ակտիվների օգտագործման արդյունավետության բարձրացման հեռանկարները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական ակտիվների եկամտաբերությանը, կառավարման թափանցիկությանը և պետական գույքի կառավարման մեխանիզմների կատարելագործմանը։
Հանդիպումն անցել է բաց մասնագիտական քննարկման ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով ՌՀՀ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին և պետական հատվածի մասնագետներին փոխանակվելու կարծիքներով և քննարկելու ոլորտի արդիական հարցերը։







