- 17 Մար
- 2026
HR փորձագետ Անուշ Մանուչարյանը ՌՀՀ ուսանողներին պատմեց, թե ինչպես են ռեքրութերները բացահայտում թեկնածուի իրական ներուժը
Ուսանողները ստացան պրակտիկ պատկերացում գնահատման կենտրոնների (Assessment Center) մեթոդի մասին:
Կազմակերպական և մասնագիտական զարգացման ոլորտի փորձագետ Անուշ Մանուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ HR-ի, ուսուցման և զարգացման, մենեջմենթի և առաջնորդության ոլորտներում, մարտի 17-ին Ռուս-հայկական համալսարանում ներկայացրեց դասախոսություն «Ոչ միայն ռեզյումե և հարցազրույց․ ինչպես բացահայտել թեկնածուի իրական ներուժը» թեմայով։
Ուսանողները ստացան պրակտիկ պատկերացում գնահատման կենտրոնների (Assessment Center) մեթոդի մասին՝ որպես մասնագետի ներուժը գնահատելու ժամանակակից և արդյունավետ գործիք։ Ինչպես ընդգծեց Անուշ Մանուչարյանը, ավանդական ընտրության մեթոդները՝ օրինակ՝ ռեզյումեների ուսումնասիրությունն ու հարցազրույցները, հաճախ միայն սահմանափակ պատկերացում են տալիս թեկնածուի իրական հմտությունների մասին:
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից






