research
  • 12 Մար
  • 2026

Բիզնեսի կառավարման և մասշտաբավորման ոլորտի փորձագետ Նիկա Մանուկովան ՌՀՀ-ում հանդես է եկել բաց դասախոսությամբ

    Փորձագետը պատմեց, թե ինչպես անցնել ձևական համապատասխանությունից ստանդարտներին դեպի բիզնեսի համար իրական արժեք ստեղծելուն։

    Ռուս-հայկական համալսարանում մարտի 10-ին տեղի ունեցավ «Սիգնում» ընկերությունների խմբի հիմնադիր Նիկա Մանուկովայի բաց դասախոսությունը՝ «Մենեջմենթի որակ, թե՞ որակի մենեջմենթ» թեմայով։

    Դասախոսության ընթացքում փորձագետը պատմեց, թե ինչպես անցնել ձևական համապատասխանությունից ստանդարտներին դեպի բիզնեսի համար իրական արժեք ստեղծելուն։ Մանուկովայի խոսքով՝ ժամանակակից ընկերությունների հիմնական խնդիրը կառավարման գործունեության իմիտացիան չէ, այլ չափելի արդյունքների և կայուն զարգացման ապահովումն է։

    Խոսնակը ներկայացրեց նաև գործիքներ, որոնք օգնում են ապահովել իրական կառավարչական արդյունավետություն, այլ ոչ թե պահանջների ձևական կատարում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց շարունակական բարելավումների մշակույթի ձևավորմանը, որի պայմաններում աշխատակիցները ինքնուրույն ձգտում են նվազեցնել կորուստները, օպտիմալացնել գործընթացները և բարձրացնել աշխատանքի արագությունը։

    Նշենք, որ Նիկա Մանուկովան կառավարման և բիզնեսի մասշտաբավորման ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունեցող փորձագետ է։ Նա ստանդարտացման և որակի կառավարման ոլորտում առաջատար խորհրդատու է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձով, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման և կառավարման մասնագետ։

    Մանուկովան հանդիսանում է «Մանթաշյանց» բիզնես ակումբի, Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի, IMC Armenia-ի և «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրենների խորհրդի անդամ։

    Միջոցառումը կազմակերպվել էր Ռուս-հայկական համալսարանի կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։