research
  • 27 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին գեոպոլիտիկական շոկերը և տնտեսական աճի կայունությունը տարածաշրջանային անկայունության պայմաններում

    Միջոցառումը համախմբել է ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և փորձագետների՝ քննարկելու ժամանակակից տնտեսության հիմնական մարտահրավերները գլոբալ անկայունության խորացման պայմաններում։

    «Գեոպոլիտիկական շոկերը և տնտեսական աճի կայունությունը տարածաշրջանային անկայունության պայմաններում» թեմայով գիտական քննարկումը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում ապրիլի 27-ին։

    Միջոցառումը համախմբել է ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և փորձագետների՝ քննարկելու ժամանակակից տնտեսության հիմնական մարտահրավերները գլոբալ անկայունության խորացման պայմաններում։

    Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը՝ ընդգծելով քննարկվող օրակարգի արդիականությունը ժամանակակից գեոպոլիտիկական փոփոխությունների համատեքստում։

    Իր հերթին ՌՀՀ տնտեսական տեսության և անցումային շրջանի տնտեսության խնդիրների ամբիոնի վարիչ Իրինա Պետրոսյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսության ներուժի մակրոտնտեսական գնահատում (2020–2023 թթ.)․ հնարավորություններ և սպառնալիքներ» գիտական ծրագրի շրջանակում՝ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանի աջակցությամբ։

    «2023 թվականից հետո մենք արդեն ունենք մի շարք հետաքրքիր արդյունքներ։ Այսօրվա քննարկումը որոշել ենք նվիրել տնտեսական ներուժի փոփոխությունների և ընթացիկ գեոպոլիտիկական զարգացումների փոխկապակցվածությանը, այդ թվում՝ Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին և դրանով պայմանավորված ռիսկերին ու հնարավորություններին։ Մենք դիտարկում ենք, թե ինչպես այս գործընթացները կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում, այլև երկարաժամկետ կայուն աճի և հավասարակշռության տեսանկյունից։ Ակնհայտ է, որ իրական ժամանակում տեղի ունեցող փոփոխությունները ընդլայնում են մեր հետազոտության հիմքը և չեն կարող չազդել երկրի տնտեսական ներուժի վրա», — ընդգծել է նա։

    Քննարկման հիմնական բանախոսներն էին ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, ՌԴ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, թղթակից անդամ Միխայիլ Գոլովնինը, ինչպես նաև ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի գիտաշխատողները։

    Մասնակիցները քննարկել են ազգային տնտեսությունների հարմարվողականության մեխանիզմները արտաքին շոկերին, միջազգային տնտեսական կապերի վերափոխման խնդիրները, ինչպես նաև կայուն զարգացման մոդելների որոնման հարցերը։ Միջոցառման շրջանակում ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված գեոպոլիտիկական գործոնների ազդեցությանը շուկաների դինամիկայի, ներդրումային հոսքերի և տնտեսության կառուցվածքային փոփոխությունների վրա։

    Միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնտեսական տեսության և անցումային շրջանի տնտեսության խնդիրների ամբիոնի կողմից։