research
  • 23 Ապր
  • 2026

ՌՀՀ ուսանողները այցելեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

    Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Մկրտչյանի հետ։

    Ռուս-Հայկական համալսարանի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համագործակցության շրջանակում ՌՀՀ ուսանողները, ռեկտորի երիտասարդության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանի հետ միասին այցելեցին ակադեմիա։

    «Մեր բուհական համագործակցությունը կառուցված է ամուր հիմքերի վրա և ունի շարունակական զարգացման մեծ ներուժ», - նշել է Մարգարյանը։ 

    Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Մկրտչյանի հետ։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց ակադեմիայի առաքելությունն ու կրթական գործընթացները։

    Հանդիպումն անցավ անմիջական և ոգեշնչող մթնոլորտում՝ ընդգծելով ռազմական կրթության կարևորությունը մեր երկրի անվտանգության և կայունության ապահովման գործում։