research
  • 10 Նոյ
  • 2025

Մաթևոսյանական շաբաթ՝ նվիրված անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին

    Հայոց լեզվի և գրականության ամբիոնը նոյեմբերի 10-14-ին անցկացնելու է Մաթևոսյանական շաբաթ՝ նվիրված անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին:

    Հայ-ռուսական համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը նոյեմբերի 10-14-ին անցկացնելու է Մաթևոսյանական շաբաթ՝ նվիրված անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին:
     
    ԾՐԱԳԻՐ

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ և 11-ԻՆ 
    Հ. Մաթևոսյանի ստեղծագործություններին նվիրված դասեր, սեմինարներ, բանավեճ-քննարկումներ` «Մաթևոսյանական ընթերցումներ»  խորագրով

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ 
    ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «Հրանտ Մաթևոսյան. գրական ժառանգությունը և արդիականությունը» խորագրով

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ   
    Հանդիպում գրող, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կ․ Խոդիկյանի հետ 

    ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ  
    Էսսեների մրցույթ՝ «Մաթևոսյանական արձակը մաքառումների և լռության լեզու» խորագրով: