research
  • 15 Հոկ
  • 2025

ՌՀՀ-ում կկայանա խորհրդատու-փորձագետ Սիլվա Մեսրոպյանի բաց դասախոսությունը

    Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30, ՌՀՀ 421 լսարանում:

    Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30, ՌՀՀ 421 լսարանում կկայանա խորհրդատու-փորձագետ Սիլվա Մեսրոպյանի բաց դասախոսությունը «Խորհրդատուները՝ բիզնեսի բժիշկներ» թեմայով: Դասախոսությունը կանցկացվի հայերեն լեզվով։

    Խորհրդատվությունը տասնամյակներ շարունակ համարվել է առաջատար մասնագիտություններից մեկը և մինչ օրս շարունակում է մնալ բարձր պրեստիժ և մեծ պահանջարկ ունեցող ծառայություն։ Այս հանդիպման ընթացքում կխոսենք խորհրդատուի դերի, նրա պատասխանատվությունների և մասնագիտության զարգացման հնարավորությունների մասին։

    Սիլվա Մեսրոպյանը փորձառու բիզնես խորհրդատու, մարզիչ, մենթոր և քոուչ է՝ մի շարք միջազգային որակավորումներով, այդ թվում՝ CMC, CEFE, OVOP, EFQM, PI և այլն։
    Նա IMC Armenia-ի գործադիր տնօրենն է, Innovative Women Entrepreneurship (InWEnt) կազմակերպության նախագահն ու համահիմնադիրը, CMC Global Institute-ի վկայագրման հանձնաժողովի անդամ, CMC մենթոր և գնահատող, ինչպես նաև անկախ խորհրդատու-փորձագետ։

    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։