research
  • 25 Փետ
  • 2026

Եփրաքսիա Մկրտչյանը պատմեց ՌՀՀ-ի ուսանողներին, թե ինչպես վերածել ընկերության ռազմավարական տեսլականը կոնկրետ նպատակների

    Կառավարման խորհրդատու Եպրաքսիա Մկրտչյանը ՌՀՀ-ում անցկացրեց «Դարձնելով ռազմավարությունը տեսանելի․ տեսլականից մինչև չափելի իրականացում» թեմայով դասախոսություն։

    Կառավարման խորհրդատու Եպրաքսիա Մկրտչյանը, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ նախագծերի կառավարման, գործընթացների օպտիմալացման և ռազմավարական կառավարման (BSC, OKR, KPI) ոլորտներում, փետրվարի 25-ին ՌՀՀ-ում անցկացրեց «Դարձնելով ռազմավարությունը տեսանելի․ տեսլականից մինչև չափելի իրականացում» թեմայով դասախոսություն։

    Հանդիպման ընթացքում նա բացատրեց, թե ինչպես են կազմակերպությունները վերածում իրենց առաքելությունն ու ռազմավարական նպատակները առօրյա աշխատանքի, և ինչու են բազմաթիվ ռազմավարություններ գործնականում ձախողվում: 

    Դասընթացը ներառեց ռազմավարական ճկունության հասկացությունը, ՆՀԱ (OKR) համակարգի ընդհանուր ներկայացումը` որպես նպատակադրման և փոփոխությունների իրականացման մեթոդաբանություն (ծագունը, սկզբունքները, կիրառման տրամաբանությունը), ինչպես նաև ԿՀՑ-ն (KPI)` որպես կատարողականի չափման գործիք, որն ապահովում է գործառնական վերահսկողություն և գերազանցություն: 

    Եպրաքսիա Մկրտչյանը հատուկ ուշադրություն դարձրեց ՆՀԱ-ների (հիմնված ուղղվածության և փոփոխությունների վրա) և ԿՀՑ-ների (հիմնված կայունության և կատարողականության վրա) միջև տարբերություններին, ինչպես նաև ռազմավարության իրականացման գործընթացում դրանց փոխլրացնող դերին: 
     
    Դասընթացի ժամանակ քննարկվեց նաև թվայնացման, թափանցիկության և չափելի կատարողականության համակարգերի կարևորությունը` կազմակերպության բոլոր մակարդակներում տեսանելիություն և ներդաշնակություբ ապահովելու համար: 

    Կարճ գործնական աշխատանքի միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան ձևակերպել ռազմավարական նպատակներից բխող ՆՀԱ-ներ և ԿՀՑ-ներ: 

    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։