research
  • 03 Մար
  • 2023

"NanoQIQO: School on Optics and Photonics"

    Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 10-ը։

    2023 թվականի մայիսի 15-ից մայիսի 20-ը կկայանա "NanoQIQO: School on Optics and Photonics" դպրոցը, որը կանցկացվի Հայ-Ռուսական համալսարանում: Այս մեկշաբաթյա միջոցառման շրջանակներում աշխարհի առաջատար գիտահետազոտական ինստիտուտների և մասնավոր ընկերությունների գիտնականները և մասնագետները կկարդան մի շարք դասախոսություններ և կընձեռեն գործնական առաջադրանքների մասնակցելու հնարավորություն:
     
    Դպրոցի հիմնական ուղղություններն են.
    - Քվանտային օպտիկա
    - Քվանտային տեղեկատվություն
    - Քվանտային քիմիա
    - Քվանտային ֆոտոնիկա
    - Կառուցվածքավորված լույս։
     
    Ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու ինտերակտիվ քննարկումներին և համագործակցության քննարկումներին, ներկայացնելու իրենց հետազոտությունները կարճատև մրցույթում: Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ >>
     
    Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնակիցների թիվը սահմանափակ է: Միջոցառումը տեղի կունենա ՀՌՀ-ում: Միջոցառման գրանցումը բաց է, ուստի բաց մի թողեք աննախադեպ հնարավորությունը՝ սովորելու քվանտային օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառի ամենաառաջատար մասնագետներից:
     
    Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 10-ը։
    Գրանցվե՛ք հիմա ստորև նշված հղումով՝
     
    Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ՝
    https://www.nanoqiqo.eu/sop2023.html
     
    Դպրոցը կազմակերպվել է EU Horizon 2020 NanoQIQO նախագծի կողմից՝ RAU Optica & SPIE Student Chapters և EPS Young Minds Chapter-ի աջակցությամբ:
    Սիրով սպասում ենք ձեզ: