- 16 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում կայացել է Արամ Փախչանյանի «Ի՞նչ սովորել ապագայի անորոշության պայմաններում» թեմայով դասախոսությունը
Դասախոսության ընթացքում քննարկվել է հիմնարար տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացմամբ պայմանավորված փոփոխությունների ազդեցությունը ժամանակակից աշխարհի, տնտեսության և առօրյա կյանքի վրա։
«Ի՞նչ սովորել ապագայի անորոշության պայմաններում» թեմայով բաց դասախոսությունը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 13-ին։ Բանախոսն էր «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանում կրթության արդիականացման նախաձեռնողներից Արամ Փախչանյանը։
Դասախոսության ընթացքում քննարկվել է հիմնարար տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացմամբ պայմանավորված փոփոխությունների ազդեցությունը ժամանակակից աշխարհի, տնտեսության և առօրյա կյանքի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապագայի անորոշությանը, ինչպես նաև այն գիտելիքներին ու հմտություններին, որոնք առավել պահանջված կլինեն փոփոխվող իրականության պայմաններում։
Արամ Փախչանյանը ներկայացրել է իր դիտարկումները՝ անդրադառնալով տեղի ունեցող փոփոխությունների ընկալմանը և ապագայի տարբեր սցենարներին պատրաստվելու անհրաժեշտությանը։
Բանախոսն ունի կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում աշխատանքի բազմամյա փորձ։ 2014–2020 թվականներին նա ղեկավարել է «Այբ» դպրոցը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է ABBYY ընկերության փոխնախագահի պաշտոնը։
Միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի կառավարման և բիզնեսի ամբիոնը։







