- 10 Մար
- 2026
ՌՀՀ-ն մասնակցեց Հարավային դաշնային համալսարանի գործընկեր բուհերի օրվան
«Գործընկեր համալսարանների օր»-ին ներկայացված էին գործընկեր համալսարանների 29 տաղավարներ։
Ռուս-հայկական համալսարանը մասնակցել էր «Գործընկեր համալսարանների օր»-ին՝ միջազգային ակադեմիական շարժունակության ծրագրերին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր փետրվարի 14-ին Հարավային դաշնային համալսարանի «Տոչկա կիպենիա» հարթակում (Դոնի Ռոստով, Ռուսաստան):
Միջոցառումը համախմբել էր շուրջ 150 ուսանողի, որոնք հետաքրքրված էին փոխանակման ծրագրերով, միջազգային փորձի ձեռքբերմամբ և արտերկրում ուսման համար կրթաթոշակային հնարավորություններով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու տեղեկատվական նյութեր և հուշանվերներ, փորձել ազգային տարազների տարրեր և կատարել թեմատիկ լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Ռուս-Հայկական համալսարանը և Հարավային դաշնային համալսարանն ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը․ 2024 թվականից ուժի մեջ է Համագործակցության համաձայնագիրը, ինչպես նաև Ուսանողների փոխանակման պայմանագիրը, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ ակադեմիական շարժունության համար։







