research
  • 28 Փետ
  • 2025

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության աշխատակիցները հանդիպեցին ՌՀՀ ուսանողների հետ

    Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը ողջունեց ուսանողներին և ծանոթացրեց անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կառուցվածքին ու լիազորություններին։

    Փետրվարի 19–ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում տեղի ունեցավ հանդիպում Ռուս–Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողների հետ։

    Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը ողջունեց ուսանողներին և ծանոթացրեց անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կառուցվածքին ու լիազորություններին։

    Գործակալության Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը և նույն բաժնի գլխավոր իրավաբան Լուսինե Թադևոսյանն էլ ապագա իրավաբաններին ներկայացրեցին անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հիմնական հասկացությունները, օրենսդրական դաշտն ու Հայաստանում անձնական տվյալների մշակման հետ կապված  իրավակարգավորումները։

    Ուսանողները հնարավորություն ունեցան նաև հարցեր հղելու և ծանոթանալու Գործակալության կազմած ուսումնական նյութերին և ուղեցույցներին, որոնք հյուրերը միջոցառման ավարտին նվեր ստացան։