- 17 Նոյ
- 2026
Մարիա Պետրոսյանը ՌՀՀ ուսանողներին պատմել է կարիերայի զարգացման մասին արհեստական բանականության դարաշրջանում
Մարիա Պետրոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել շարունակական ուսուցմանը, առաջնորդական որակների զարգացմանն ու մասնագիտական նոր պայմաններին հարմարվելու կարողությանը։
Digitain Group-ի կազմակերպական զարգացման գործադիր տնօրեն Մարիա Պետրոսյանի հետ «Կարիերայի զարգացումը արհեստական բանականության դարաշրջանում» (Career Development in the Age of AI) թեմայով հանդիպումը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 17-ին։
Հանդիպման ընթացքում փորձագետը ուսանողներին ներկայացրել է, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մասնագետներին ներկայացվող պահանջներն ու կարիերայի կառուցման մոտեցումները, թե որ հմտություններն են առանձնահատուկ կարևորություն ձեռք բերում տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների պայմաններում, ինչպես նաև ինչպես պատրաստվել աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին։
Մարիա Պետրոսյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել շարունակական ուսուցմանը, առաջնորդական որակների զարգացմանն ու մասնագիտական նոր պայմաններին հարմարվելու կարողությանը։ Հենվելով միջազգային տեխնոլոգիական ընկերություններում իր աշխատանքային փորձի վրա՝ նա անդրադարձել է մարդկային ռեսուրսների կառավարման, թիմերի զարգացման և կազմակերպությունների վերափոխման հարցերին՝ ընդգծելով, որ սովորելու և նոր կարողություններ ձեռք բերելու պատրաստակամությունը մասնագիտական աճի առանցքային գործոններից է։
Նշենք, որ Մարիա Պետրոսյանն ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ունի մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունները բիզնեսի շոշափելի արդյունքների վերածելու ոլորտում։ Նա մասնագիտական վերապատրաստում է անցել Օքսֆորդի համալսարանում, UC Berkeley-ի Haas բիզնեսի դպրոցում, Յեյլի կառավարման դպրոցում և Ամստերդամի INHOLLAND համալսարանում։ Նա նաև Korn Ferry-ի հավաստագրված քոուչ է։
Միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







