research
  • 29 Մայ
  • 2024

ՀՌՀ դասախոս Վահե Դավթյանը ելույթ է ունեցել Քաթարի տնտեսական ֆորումին

    Քաթարի ֆորումի առանցքային նպատակն էր ակտիվացնել երկխոսությունը համաշխարհային տնտեսության առաջնահերթ խնդիրների շուրջ:

    Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը մասնակցել է 2024թ. Քաթարի տնտեսական համաժողովին։

    Դոհայում մայիսի 13-16 կայացած ֆորումին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում քաղաքական առաջնորդներ՝ Ինդոնեզիայից, Մալայզիայից, Լեհաստանից, Քաթարից և այլն։ Հյուրերն ու բանախոսները ֆորումի ժամանակ քննարկեցին աշխարհատնտեսական մարտահրավերները նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում, պետություն-մասնավոր հատված համագործակցության խնդիրներ, համաշխարհային էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներ և այլն: 

    Փակ քննարկման ժամանակ Վահե Դավթյանը ֆորումի մասնակիցներին պատմեց Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ ճարտարապետության և էներգետիկ անվտանգության խնդիրների մասին: 

    «Քաթարի տնտեսական ֆորումը կարևոր իրադարձություն է Մերձավոր Արևելքում, որը սահմանում է գալիք աշխարհատնտեսական զարգացման հիմնական միտումները: Հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի օրգանական աշխարհաքաղաքական կապը՝ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունն այս միջոցառմանը անհրաժեշտ է թվում»,- կիսվեց Վահե Դավթյանը։

    Նշենք, որ Քաթարի ֆորումի առանցքային նպատակն էր ակտիվացնել երկխոսությունը համաշխարհային տնտեսության առաջնահերթ խնդիրների շուրջ։
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", III կուրս)