research
  • 16 Հու
  • 2024

«Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը բաց է

    ՀՀ  բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, ՀՀ լավագույն 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:

    Սիրելի ուսանողներ,
     «Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024-2025 թթ.-ի մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը պաշտոնապես բաց է:
     
    Սա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում ՀՀ բուհերի 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, ՀՀ լավագույն 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
     
    Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի ապագա զարգացմանը՝ ուսման հնարավորություններ ընձեռելով բուհերի շրջանավարտներին, որպեսզի նրանք, բարելավելով իրենց կրթությունը, կարողանան դառնալ լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար:
     
    Հիշեցնենք, որ նախորդ տարում ստացել ենք  շուրջ 200 հայտ, որից 10 կարկառուն թեկնածուների շնորհվել է 100% կրթաթոշակ:
     
    «Հայաստանի սկսնակ լիդերներ» 2024 ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք՝ risingleadersarmenia.am
     
    Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։