research
  • 10 Ապր
  • 2023

Routledge-ը հրատարակել է ՀՌՀ դասախոս Մհեր Սահակյանի «Չինաստանը և Եվրասիական երկրները Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում. Անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբեռտարածություն» գիրքը

    Աշխատությունն առաջ է քաշում «Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0» կոնցեպտը, որը նորույթ է «Միջազգային հարաբերություններ» գիտակարգում:

    Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Routledge ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, ք.գ.թ. Մհեր Սահակյանի խմբագրած «Չինաստանը և Եվրասիական երկրները Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում. Անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբեռտարածություն» գիրքը։
     
    Աշխատությունն առաջ է քաշում «Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0» կոնցեպտը, որը նորույթ է «Միջազգային հարաբերություններ» գիտակարգում: Աշխատությունն ուսումնասիրում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի  և այլ  երկրների դերը նոր աշխարհակարգում, ուկրաինական պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Այն ուսումնասիրում է Չինաստանի համագործակցությունը և հիմնախնդիրները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և մի շարք այլ տարածաշրջանների երկրների հետ։ Գիրքը վերլուծում է նաև մեծ պետությունների մրցապայքարը Եվրասիական կիբեռտիրույթի, տեխնոլոգիաների, պատվաստանյութերի շուկաների համար: Ուշադրության կենտրոնում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն իր ցամաքային, ծովային,  թվային, և առողջապահական ուղղություններով: Գրքում ներկայացվում են  միջազգային հեղինակային թիմի առաջարկությունները, որոնց միջոցով հնարավոր է ուղիներ գտնել խաղաղ գոյակցության, քաղաքական և տնտեսական համագործակցության համար:

    Գրքում որպես համահեղինակները հանդես են եկել պրոֆեսոր, ք.գ.դ. Հեյնց Գերթները Վիեննայի համալսարանից, պրոֆեսոր, ք․գ․դ․ Յունթիեն Ջընը Ռենմինի համալսարանից, դոցենտ, ք․գ․թ․ Ալեքսանդր Կոռոլյովը Բարձրագույն տնտեսագիտական դպրոցից, ք.գ.դ. Գինա Պանագոպոուլոուն, Պիրեաուս համալսարանից, ք.գ.դ, պրոֆեսոր Սուհա Աթաթուրը Իստանբուլի Ջեդիկ համալսարանից, Օրազիո Մարիա Ջներեն Պերուջիայի համալսարանից, տ.գ.թ. Սերգեյ Լուկոնինը Պրիմակովի անվան Տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից,  պրոֆեսոր, պ.գ.դ. Օլգա Զալեսսկայան Բլագովեշչենսկի մանկավարժական պետական համալսարանից, Շանջիդա Շահաբ Ուդդինը Բանգլադեշի միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից, ք.գ.դ. Էլզբիետա Փռոնը Կատովիցեյի Սիլեզիայի համալսարանից, Իսպանիայի Արագոնեսի պարլամենտի նախկին պատգամվոր Սեբաստիան Քոնթին Տրիլլո-Ֆիգուեռոան, դոցենտ, ք.գ.դ. Սանյա Արեզինիան Բելգրադի համալսարանից, ք.գ.թ. Անահիտ Պարզյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդից, պրոֆեսոր, տ.գ.դ. Ջիորջիո Կարիդին Է-Քամփուս համալսարանից և պրոֆեսոր ք.գ.դ. Անիտա, Լարիսա Սկիակովելլին Բարի Ալդո Մորո համալսարանից:
     
    Մհեր Սահակյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Դարբինյանին, Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ Ինստիտուտի Գիտելիքի տարածման գծով տնօրեն, պրոֆեսոր, ք.գ.դ. Ալեխանդրո Ռեյեսին, Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, ք.գ.դ Էմիլիան Կավալսկուն, Routledge-ի ավագ խմբագիր Ռոբ Սորսբիին և այլոց: Նա նշել է, որ գիրքը հնարավոր եղավ հրատարակել թիմային աշխատանքի շնորհիվ և, որ այս միջազգային թիմն ապացուցեց, որ հնարավոր է համատեղ աշխատանք տանել և գտնել լուծումներ նույնիսկ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

    Հարկ է նշել, որ գրքի շուրջ աշխատանքները սկվել էին 2021 թ դեկտեմբերին Հայ-ռուսական համալարսանում տեղի ունեացած III Eurasian Research on Modern China and Eurasia միջազգային գիտաժողովի ընթացքում: Հիշատակման արժանի է նաև այն հանգամնքը, որ Միջազգային հետազոտությունների Ասոցիացիայի (ISA 2023) Կանադայում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում՝ Routledge-ը Սահակյանի խմբագրած գիրքը ներկայացրել է իր «Առանցքային գրքերի ցուցակում»: